Joined March 2018
1,682 Photos and videos
Մամուլը ժամանակի հիշողությունն է, հասարակության հայելին և պատմության կենդանի վկան։Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ | 09:00-21:00 Շաբաթ | 09:00-20:00 Կիրակի | 09:00-17:00
5
Երվանդ Քոչարը կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներից է, ում ստեղծագործական ժառանգության կարևոր մաս են կազմում ազգային հերոսներին և պատմությանը գործերը։ Նրա ամենահայտնի գործերից է Երևանի խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթ» արձանը, որը մարմնավորում է հայերի ուժը և հերոսական ոգին։
2
12
Նրան բոլորս գիտենք… ով հաճախ աստիճանավանդակը կամ պատուհանագոգը որպես սեղան է օգտագործում Խնդրում ենք պատուհանագոգերին և աստիճանավանդակներին բաժակներ, ջրի շշեր և հատկապես մետաղական թերմոսներ չդնել։ Դրանք կարող են ընկնել և վնասել սալահատակը, գույքը կամ շենքի ներքին հարդարանքը։
2
20
Հայաստանի ազգային գրադարանը երկրորդ տարին անընդմեջ միանում է «Եվրոպական հեղինակների օր» (European Authors Day) նախաձեռնությանը՝ որպես ծրագրի պաշտոնական մասնակից՝ նպաստելով եվրոպական գրականության տարածմանն ու ընթերցանության մշակույթի խթանմանը Հայաստանում։
1
14
ՀԱԳ-ը համալրվել է բացառիկ արժեք ներկայացնող գրքերով,որոնք գրադարանին է նվիրել աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ Նվիրաբերված հրատարակություններն առանձնանում են հեղինակային ինքնագրերով՝ ունենալով ոչ միայն մատենագիտական այլև պատմամշակութային կարևոր նշանակություն
1
25
Հայաստանի ազգային գրադարանում ընթերցողները գրքերի պատվերներ կարող են կատարել ոչ միայն առցանց, այլև ընթերցողական քարտարանների միջոցով՝ բացահայտելով գրադարանային մշակույթի այն յուրահատուկ աշխարհը, որն արդեն տասնամյակներ շարունակ ծառայում է գիտելիքի որոնմանը։
1
6
Սովորել,ստեղծագործել և խաղալ՝ գրքի ու հայ գրատպության հետաքրքիր աշխարհում։ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը հրավիրում է երեխաներին և պատանիներին՝ բացահայտելու պատմությունը նոր ձևաչափով՝ ստեղծագործական աշխատանքների, խաղերի և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։
1
5
Հայաստանի ազգային գրադարանը պարբերաբար կազմակերպում է գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ նախապես իրականացնելով կարիքների գնահատում՝ հաշվի առնելով համայնքային գրադարանավարների կողմից ներկայացված առաջնահերթ թեմաներն ու մասնագիտական հետաքրքրությունները։
1
10
Ի թիվս այլ ընթերցասրահների՝ Հայաստանի ազգային գրադարանում գործում է նաև համակարգչային ընթերցասրահը, որտեղ ընթերցողները կարող են օգտվել համացանցին միացված համակարգիչներից՝ ուսումնական, գիտական և աշխատանքային նպատակներով։ Սրահը գտնվում է վարչական մասնաշենքի 5-րդ հարկում։
1
6
#նշաճանաչում #թվայնացում #ArmOCR Հայաստանի ազգային գրադարանի հայ պարբերական մամուլի թվայնացման և նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել են հետևյալ թերթերը Վաստակ: Առեւտրական եւ տնտեսական շաբաթաթերթ: Արտօնատէր եւ պատասխանատու
1
9
Նրան բոլորս գիտենք… ով կարծում է՝ դարակից վերցրած գիրքն արդեն իրենն է Հիշեցնենք, որ գրադարանից և ընթերցասրահների բաց դարակներից գրքեր, տպագիր արտադրանք և էլեկտրոնային կրիչներ դուրս բերել չի կարելի՝ բացառությամբ սահմանված կարգով անցաթղթով տրամադրված գրքերի։
1
32
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Անի Ասատրյանի «Աննման» վեպը։
1
12
Սովորել, բացահայտել, ստեղծագործել և խաղալ՝ գրքի ու հայ գրատպության հետաքրքիր աշխարհում։ Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանը հրավիրում է երեխաներին և պատանիներին մասնակցելու ինտերակտիվ կրթական ծրագրի՝ «ԳՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
1
4
#թանգարանային_ամառ #Գրատպության_թանգարանում 📷 Բացահայտե՛ք գրքի, տպագրության և հայ մշակույթի աշխարհը՝ հետաքրքիր, կրթական և ստեղծագործական միջավայրում։ 📷 Գրանցվելու համար՝ forms.gle/PpaPaKbo9aejmrT1A 📷 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 033 62 35 13
1
6
Հայաստանի ազգային գրադարանի հարուստ հավաքածուն շարունակվում է համալրվել նոր գրքերով։ #նոր_անուն_գրքերի մայիս ամսվա #տեղեկատու_ցանկն արդեն պատրաստ է։ Ցանկում ներկայացված են բացառապես այն գրքերը, որոնք գրադարանի ֆոնդերում մինչ այս չեն եղել։
1
4
։ Պերճ Պռոշյանի ստեղծագործությունը հայ դասական արձակի կարևորագույն էջերից է։ Նրա վեպերում ու պատմվածքներում հայ գյուղը ներկայացված է իր ամբողջ բազմազանությամբ՝ սոցիալական փոփոխություններով, մարդկային հարաբերություններով, խնդիրներով և ավանդական կենսափիլիսոփայությամբ։
1
4
Ի՞նչ էին նախընտրում կարդալ հայ ընթերցողները մայիսին Հանրային և համայնքային գրադարաններում սպասարկված գեղարվեստական գրականության մայիս ամսվա վիճակագրական ցուցանիշներով Ռուբեն Եսայանը պահպանել է առաջատար դիրքերը։Նրա գրքերից երեքը ընդգրկված են ամենաշատ սպասարկված գրքերի հնգյակում։
1
6
Հայաստանի ազգային գրադարանում «Սինե ակումբի» հերթական ցուցադրության շրջանակում ներկայացվեց ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Ֆեյդերի համր կինոյի գլուխգործոցներից մեկը՝ «Visages d’enfants» («Երեխաների դեմքերը», 1925) ֆիլմը։
1
9
Մայիս ամսվա ընթերցանության տվյալներով Հայաստանի ազգային գրադարանում առանձնացել են մի շարք դասական և ժամանակակից ստեղծագործություններ, որոնք արտացոլում են ընթերցողների բազմազան հետաքրքրությունները՝ փիլիսոփայությունից մինչև արկածային և դետեկտիվ գրականություն։
1
6
«Գրադարանների կրթական համագործակցություն» միջազգային նախագծի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում մայիսի 16-21-ը կազմակերպվել են մի շարք մասնագիտական միջոցառումներ, որոնց մասնակցել են ԱՊՀ երկրների գրադարանային ոլորտի հարյուրավոր մասնագետներ, ղեկավարներ և փորձագետներ։
1
15